Թուրքական ռազմա-տրանսպորտային օդանավերը 22 տոննա ապրանք են մատակարարել Լիբիայի Բանի-Վալիդ քաղաքի մոտ 10 հազար կարիքավորների համար, որը վերահսկվում է Քադաֆիին օժանդակող ուժերի կողմից, սեպտեմբերի 17-ին հայտնում է ՍԱՊԱ գործակալությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բանի-Վալիդում չկան օդանավակայաններ եւ բեռը նետել են օդապարիկներից:
Այսօր առավոտյան Ազգային անցումային խորհրդի զորքերը ստիպված են եղել նահանջել քաղաքից` կրելով մեծ կորուստներ: Չի հաջողվել վերցնել նաեւ Սիրտը` Քադաֆիի հարազատ քաղաքը:




























