Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է, որ հայ փրկարարները վերադարձել են Հայաստան։

Կարո Փայլանը գրել է. «Հայաստանից եկած փրկարարների խումբը Ադըյամանում ավարտել է իր աշխատանքը եւ վերադարձել հայրենիք։

Հայ փրկարարներն իրենց կյանքի հաշվին օր ու գիշեր աշխատեցին՝ փլատակներից մեծ թվով քաղաքացիների հանելով։  Շնորհակալություն»։