ՌԴ ՊՆ-ն ռազմական օկրուգների հրամանատարների մասշտաբային փոփոխություն է կատարել, հայտնում է գերատեսչության կայքը։ 

Այսպիսով, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Մորդվիչեւը նշանակվել է Կենտրոնական ռազմական օկրուգի   զորքերի հրամանատարի պաշտոնում։ Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը։  

Գեներալ-գնդապետ Սերգեյ Կուզովլեւը գլխավորել է Հարավային ռազմական օկրուգը, իսկ գեներալ-լեյտենանտ Եվգենի Նիկիֆորովը՝ Արեւմտյան ռազմական օկրուգը։  

Արեւելյան ռազմական օկրուգի հրամանատարի պաշտոնը 2022 թվականի հոկտեմբերից զբաղեցնում է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։   

Հունվարին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է նաեւ զինված ուժերի երկու միջտեսակային ռազմավարական տարածքային մոսկովյան եւ լենինգրադյան միավորումների ստեղծման մասին։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է ռուսական սահմանների մոտ ռազմական ներուժն ավելացնելու ՆԱՏՕ-ի ձգտման պատճառով, այդ թվում՝  Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հաշվին: