Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է կողմնորոշվի միջազգային հարաբերությունների համակարգի կազմակերպման նոր ձեւի հարցում։ «Կարծում եմ, որ եկել է մտորումների եւ միջազգային հանրության համար հնարավոր նոր հիմնադիր պայմանագրի շուրջ աշխատելու պահը»,-ասել է նա։

Նա ընդգծել է, որ միջազգային հանրության գործող ճարտարապետությունը հիմնադրվել է անցյալ հարյուրամյակում, իսկ ներկա ժամանակներում իրավիճակը լրջորեն փոխվել է: Միշելը նաեւ հույս է հայտնել, որ «վաղ թե ուշ նման քաղաքական տարածք կստեղծվի»։ Բացի այդ, նա առաջարկել է ՄԱԿ-ը գործարկել որպես հարթակ տվյալ կազմակերպության ձեւաչափի շուրջ քննարկումների համար։