Ճապոնիայում բաց երկնքի տակ անցկացվել են օդաչուավոր թռչող մեքենայի առաջին փորձարկումները Կյուսյու կղզում գտնվող Օիտա քաղաքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Masc ընկերության ներկայացուցչին։  

«Այսօրվա փորձարկումն անցել է առանց միջադեպերի եւ հաջողությամբ ավարտվել է»,-հայտնել է ընկերությունը։   

Թռչող մեքենան փորձարկումների ընթացքում բարձրացել է 30 մ  եւ 3 րոպեում հաղթահարել 431 մ հեռավորությունը՝ շրջանաձեւ հետագծով շարժվելով ծովի վրայով: Թռիչքի արագությունը կազմել է 36 կմ/ժ: Թռչող մեքենան օդաչուավոր սարք է, սակայն թռիչքային փորձարկումներն իրականացվել են ավտոպիլոտի օգտագործմամբ, որի շնորհիվ մեքենան թռել է նախապես ծրագրավորված հետագծով: