Հարավային Օսիան ազատ է արձակել սեպտեմբերի սկզբին ձերբակալված բելգրադյան «Պրես» թերթի թղթակից Վիկտոր Լազիչին: Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողներին ասել է Վրաստանի ՆԳՆ վերլուծական բաժանմունքի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին:

Նրա խոսքով` լրագրողին ազատ արձակելու վրացական եւ սերբական կողմերի բանակցությունները հաջողությամբ են պսակվել, եւ Լազիչին բաց են թողել:

Միաժամանակ Ուտիաշվիլին դժվարացել է ասել, թե որտեղ է գտնվում սերբ լրագրողը եւ արդյոք լքել է Վրաստանի տարածքը: Սերբ լրագրողի ձերբակալման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, փոխանցում է «Ինտերֆաքսը»: