Չինաստանի իշխանությունները Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին հայտարարել են վերջերս կազմակերպված «Կոնֆուցիուսի անվան խաղաղության մրցանակի» հավակնորդ:
Բացի Ռուսաստանի վարչապետից, մրցանակակիրների հավակնորդների շարքում են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զուման, հիբրիդային բրձի ստեղծող Յուան Լունպինը:
Մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի դեկտեմբերի 9 -ին, այսինքն` Նոբելյան մրցանակի շնորհումից մեկ օր առաջ: Հաղթողը կստանա նաեւ դրամական պարգեւ`100 հազար յուանի (մոտ 16 հազար դոլարի) չափով:
Մրցանակի կազմկոմիտեի անդամ Լյու Հաոֆենն ընդգծել է, որ իրենց պարգեւը Նոբելյան մրցանակի կրկնօրինակը չէ:

























