ՆԱՏՕ-ն, Ուկրաինան եւ Եվրամիությունը փետրվարի 21-ին դաշինքի կենտրոնակայանում առաջին անգամ եռակողմ հանդիպում կանցկացնեն։
ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպումը կգլխավորեն դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։





























