Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ փետրվարի 17-ին, ընդունել է երկրի Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության  անդամներին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի ռազմաքաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման  պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական  խնդիրներին  վերաբերող  հարցեր:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: Հատուկ անդրադարձ է եղել Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Արցախի Սահմանադրության փոփոխության հարցին:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է ստեղծված բարդ պայմաններում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը եւ այդ հարցում խորհրդարանի ունեցած առանցքային դերակատարությունը: