Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր՝ փետրվարի 17-ին,  տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության  տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարեւորել են առեւտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը եւ նշել, որ երկկողմ առեւտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են:

Այդ համատեքստում, կարեւորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:

Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: