Տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված հարցումների արդյունքներով Հայաստանում տնտեսական ակտիվության եւ գործարար միջավայրի ինդեքսները նախորդ տարվա համեմատ էական փոփոխություններ չեն կրել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:

Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ գործարար միջավայրի ինդեքսը կազմել է 101 տոկոս, իսկ նախորդ եռամսյակի նկատմամբ` 104.7 տոկոս: Նշենք, որ գործարար միջավայրի ինդեքսը արտահայտում է ռիսկերն ու ընդհանուր տնտեսական իրավիճակի վերաբերյալ գնահատականները: Այսպիսով` հայ գործարարները գտնում են, որ 2011 թ. երրորդ եռամսյակում գործարար միջավայրը որոշ չափով բարելավվ ել է, սակայն էապես չի տարբերվում նախորդ տարվա իրավիճակից: Հատկանշական է. որ եթե բացառենք ծառայությունների ոլորտը, ապա տնտեսությունում ընդհանուր առմամբ կգրանցվի գործարար միջավայրի ինդեքսի նվազում:

Տնտեսական ակտիվության ինդեքսը, որն արտահայտում է կազմակերպությունների սպասումները արտադրանքի թողարկման, պահանջարկի կամ պաշարների վերաբերյալ, գրեթե փոփոխություն չի կրել: Տնտեսական ակտիվության ինդեքսը եւ նախորդ եռամսյակի, եւ նախորդ տարվա նկատմամբ կազմել է 99.9 տոկոս: