Մտավախություն կա, որ Արեւմուտքը կարող է կրճատել Կիեւին տրամադրվող օգնությունը։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի ժամանակ նշել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, գրում է Bild-ը։
Խոսքը, ըստ Զելենսկու, թե՛ զենքի, թե՛ ֆինանսական եւ քաղաքական աջակցության մասին է։
Նա կարծում է, որ զինված հակամարտությունը կարող է դուրս գալ Ուկրաինայի սահմաններից։





























