Սկանդալային ամերիկացի լուսանկարիչ Սփենսեր Տունիկը շաբաթ օրը` սեպտեմբերի 17-ին հերթական մերկ ֆոտոսեսիան է անցկացրել:
Նախագծի գաղափարը Մեռյալ ծովի «հոգու փրկությունն է»: Ֆոտոսեսիան անցկացվել է մոտ 1000 իսրայելցիների մասնակցությամբ Մեռյալ ծովի ափին, հաղորդում է NEWSru Israel-ը:
Տունիկի մտահղացմամբ` իր կողմից կազմակերպվող ֆոտոսեսիան կօգնի Մեռյալ ծովին ճանաչվել որպես աշխարհի ժամանակակից Յոթ հրաշալիքներից մեկը: Միջազգային մրցույթում հաղթանակը կօգնի միջոցներ գտնել ծովը ծանծաղելուց փրկելու համար:




























