Զինված ուժերի ստորաբաժանումները պատրաստվում են ատեստավորմանը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, զինվորականները ատեստավորման ժամանակ մեծ ուշադրություն են դարձնում մարտական պատրաստվածության առարկաներին։ Նրանց խոսքով՝ ատեստավորումը ոչ միայն կլուծի զինվորականների սոցիալական հարցերը, այլեւ կբարձրացնի բանակի մարտունակությունը։ 

«Հիմա ֆիզիկական պատրաստվածությանը ավելի ենք կարեւորություն տալիս։ Ատեստավորումը բացի սոցիալական հարցերը կարգավորելուց, նաեւ մեծ օգուտ է տալու մարտական պատրաստվածությանը»,- ասում է զինվորականներից մեկը։

Զինվորականները անելու են ամեն ինչ, որ բարձր գնահատականներ ստանան։

Մանրամասները՝ տեսանյութում։