Մյունխենում այսօր՝ փետրվարի 17-ին,  տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության  տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ ընդգծել միջազգային հանրության կողմից շարունակական ու հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը եւ հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:  

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: