Ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են կարեւոր գործոն մնալ հայկական տնտեսության եւ հայ հասարակության զարգացման համար: Այս մասին հայտարարեց քաղաքագետ Անդրեյ Արեշեւը Մոսկվայում Հայաստանի անկախության  20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ:

«Պատմությունից մենք գիտենք, որ իսկապես բեկումնային եւ ճակատագրական փուլերին  ռուս-հայկական հարաբերություններն առանցքային եւ հիմնարար են եղել: Ինձ թվում է, որ չնայած բոլոր այն հանկարծական  փոփոխություններին,  որոնք եղել են եւ որոնք մենք բոլորս պետք է հաղթահարենք, ռուս-հայկական հարաբերություններն այն գործոնն են, որին դժվար է ինչ-որ բան հակադրել»,-ասաց քաղաքագետը:

Նա նշեց, որ Հայաստանն ու Ղարաբաղը ոչ միայն դիմակայեցին, այլ իրենց մեջ ուժ են գտնում զարգանալ եւ պահպանել մարտունակությունն ու ազգային անվտանգությունը պատշաճ մակարդակում` չնայած դժվարին պայմաններին ու շրջափակմանը, ինչպես նաեւ «հարեւան երկրի կողմից մշտապես սրի ճոճմանը»:

«Արդեն բազմիցս ասվել է, թե ինչ բարդ պայմաններում է տեղի ունեցել թե հայկական, թե ղարաբայան պետականությունների, եւ ի վերջո, մեկ միասնական հայկական պետականության կայացումը: Չնայած նրան, որ Հայաստանն ու Ղարաբաղը երկու պետություններ են,  գոյություն ունի միասնական պաշտպանական, տնտեսական տարածություն, եւ մենք կարող ենք խոսել Հայաստանն ու ԼՂՀ-ն կապող միասնական տարածքի մասին»,-եզրափակել է քաղաքագետը: