«Գազպրոմը» փետրվարի 18-ի դրությամբ Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում ուկրաինական կողմի հաստատված ծավալով «Սուջա» գազաչափական կայանի միջոցով՝ 39,2 մլն խորանարդ մետր, ինչը գրեթե 9,5 տոկոսով ավելի է նախորդ օրվա ցուցանիշից։ «Սոխրանովկա» գազաչափական կայանում հայտը մերժվել է։ Այս մասին ասվում է ռուսական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Անցյալ տարվա մայիսի վերջից Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումները պահպանվել են օրական 40-43 մլն խմ մակարդակի վրա, սակայն այս տարվա հունվարի 4-ից այդ ցուցանիշը նվազել է 38 մլն խմ-ից: Այնուհետեւ հունվարի 18-ին այն կազմել է 32,6 մլն խմ, երկու օր անց նվազել է 25 տոկոսով՝ մինչեւ 24,4 մլն խմ, իսկ փետրվարի 1-ից հասել է մոտ 30-31 մլն խմ մակարդակի։
Փորձագետները նշել են, որ ռուսական գազի մատակարարումների աճը կապված է «Գազպրոմի» պայմանագրային գների եւ սփոթ շուկայում գների մերձեցման հետ (անհապաղ առաքմամբ, որպես կանոն, հաջորդ օրը):




























