ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Արեւմտյան եւ Արեւելյան ռազմական օկրուգների զորքերի հրամանատար Եվգենի Նիկիֆորովին եւ Ռուստամ Մուրադովին գեներալ-գնդապետի կոչում շնորհելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

Մուրադովը ՀՕՊ զորքերի հրամանատարն է 2022 թվականի հոկտեմբերից։ Այն մասին, որ Նիկիֆորովը գլխավորել է Արեւմտյան եւ Արեւելյան ռազմական օկրուգները, հայտնի է դարձել այսօր՝ փետրվարի 17-ին։  

Բացի այդ, գեներալ-գնդապետ են դարձել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետի առաջին տեղակալ Օլեգ Մակարեւիչը, ինչպես նաեւ ՌԴ ԶՈւ Համազորային ակադեմիայի պետ Ալեքսանդր Ռոմանչուկը։

Այսօր հայտնի է դարձել նաեւ, որ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Անդրեյ Մորդվիչեւը, իսկ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Սերգեյ Կուզովլեւը։ Այդ պաշտոններում նրանք գտնվում են 2023 թվականից, հաղորդում է «Ведомости»-ն։  

Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովը 2020-2021 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար։