Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ հանդիպել է ռազմական կապալառու Rheinmetall-ի ղեկավարության հետ:

«Գլխավոր տնօրեն Արմին Պապերգերը կկենտրոնանա Ուկրաինայի եւ դաշնակիցների համար արտադրությունն ավելացնելու միջոցների վրա։ Մենք նաեւ քննարկել ենք ուկրաինական տանկերի եւ զրահատեխնիկայի հնարավորությունների մեծացման խոշոր նախագծեր՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ։ Rheinmetall-ը պատրաստ է ակտիվացնել փոխգործակցությունը»,-գրել է Կուլեբան Twitter-ի իր էջում։