Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Մյունխենի անվտանգության համաժողովում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ուկրաինայի երկարաժամկետ պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությունը, հաղորդում է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետն ընդգծել է, որ դաշնակիցները պետք է մտածեն ոչ միայն կարճաժամկետ խաղաղության ապահովման, այլեւ Ուկրաինայի երկարաժամկետ պաշտպանության ամրապնդման մասին»,- ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են «Ուկրաինայի միջազգային աջակցության ռեկորդային մակարդակի» պահպանման անհրաժեշտության շուրջ։

«Նրանք համաձայնել են, որ հիմնական մարտական տանկերի եւ այլ սարքավորումների վերաբերյալ վերջին միջազգային առաջարկները կվերափոխվեն տեղում»,- ասվում է հայտարարության մեջ: