Պերուի Կոնգրեսը ուրբաթ օրը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին պերսոնա նոն գրատա Է հայտարարել՝ ի պատասխան նրա հայտարարությունների, որոնցում նա Պերուի ոստիկանությունը համեմատել է նացիստների հետ, հաղորդում է La Prensa Latina-ն։

Առաջարկը, որով կառավարությանն առաջարկվում էր երաշխավորել Պետրոյի մուտքը երկիր, ստացել է 72 կողմ, 29 դեմ ձայն։ Յոթ խորհրդարանականներ ձեռնպահ են մնացել։

«Պերուում ոստիկանությունը նացիստների պես երթ է անում սեփական ժողովրդի դեմ՝ խախտելով մարդու իրավունքների մասին ամերիկյան կոնվենցիան»,-ավելի վաղ ասել էր Կոլումբիայի նախագահը:

Նա նաեւ քննադատել է Պերուի զինված ուժերին երկրում մոլեգնող բողոքի ցույցերը ճնշելու համար։

Պերուի Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը, որը գլխավորում է պահպանողական օրենսդիր Մարիա դել Կարմեն Ալվան, երեքշաբթի հավանություն է տվել այդ առաջարկին: