Ճապոնիան եւ Չինաստանը հաջորդ շաբաթ անվտանգության հարցերով բանակցություններ կանցկացնեն, հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշին շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իր չինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո, հայտնում է Reuters-ը։

Անվտանգության վերաբերյալ բանակցություններ վարելու պայմանավորվածությունը չորս տարում առաջին անգամ ձեռք է բերվել համաժողովում Հայասիի եւ Չինաստանի պետական խորհրդական Վան Ինի ելույթից հետո:

«Մեզ համար կարեւոր է անկեղծ քննարկումների անցկացումը հենց այն պատճառով, որ մեր հարաբերություններում մի շարք հրատապ հարցեր կան»,- ասել է Հայասին լրագրողներին՝ առանձնացնելով Արեւելաչինական ծովում տարածքային վեճը եւ ճապոնական ջրերում չինական ռազմական ներկայության ավելացումը՝ որպես հարցեր, որոնք պետք է քննարկվեն։

Արեւելաչինական ծովում վիճելի կղզիները, որոնց հավակնում են եւ՛ Չինաստանը, եւ՛ Ճապոնիան, երկար ժամանակ խոչընդոտ են հանդիսացել երկկողմ հարաբերություններում: Չինաստանը կղզիներն անվանում է Դյաոյույդաո, իսկ Ճապոնիան՝ Սենկակու: