Ռուս-ուկրաինական պատերազմն ուղղակի ազդեցություն չի թողել Ադրբեջանի վրա, սակայն ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը միանշանակ ամբողջությամբ փոխվել է։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում «Շարժելով սարե՞ր. Անվտանգության ամրապնդում Հարավային Կովկասում» պանելային քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Այսպիսով, մենք կարող ենք որոշակի թերություններ տեսնել որոշ ավանդական գործընկերների հետ առեւտրային համագործակցության առումով։ Միեւնույն ժամանակ, որոշ առավելություններ, հատկապես կապի առումով, ներդրվում են ժամանակակից տրանսպորտային լոգիստիկ ենթակառուցվածքի ստեղծման գործում։ Եվ հիմա Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների վերահղումը դեպի Եվրոպա լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում»,- ասել է նա։











