ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ ​​Ռոնի Ջեքսոնը, ով Սպիտակ տան նախկին բժիշկն էր, Fox News-ին տված հարցազրույցում կոչ է արել դադարեցնել «թաքցնել» ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը։

Ավելի վաղ Բայդենը բուժզննում էր անցել, որի արդյունքում հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահը առողջ է եւ ի վիճակի է կատարել գլխավոր հրամանատարի պարտականությունները։

«Ամերիկացիների մեծամասնությունը Բայդենի հոգեկան առողջությունը լիակատար հետընթացում է տեսնում, սակայն Սպիտակ տունը թափանցիկ չէ այն հարցում, թե ինչ է տեղի ունենում: Երեկ Բայդենի բժիշկ Քեւին Օ'Քոնորի կողմից հրապարակված գրավոր բժշկական զեկույցը լրացուցիչ հաստատում է, որ այս վարչակազմը անդրդվելի է ճշմարտությունը քողարկելու հարցում», - ասել է Ջեքսոնը:

Նա նաեւ վիճարկում էր այն փաստը, որ Բայդենի առողջության վերաբերյալ զեկույցում չի նշվում, որ նախագահը՝ «հոգեկան առողջության վատթարացման պայմաններում ճանաչողական թեստ է անցնում»: