Լոնդոնից անգլերենի 64-ամյա ուսուցիչ Մոհամեդ Իբրահիմը թողել է աշխատանքը` Սոմալիի փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաղորդում է The National-ը:
Վերջին երկու տարիներին ուսուցիչն Newman Catholic College-ում անգլերեն է ուսուցանել սոմալեցի երեխաներին: Ամառային արձակուրդների ընթացքում նա տեղեկացել է Սոմալիի փոխվարչապետի եւ արտգործնախարարի պաշտոնում իր նշանակման մասին:
Դպրոցի տնօրենն ասել է, թե «ապշած է մնացել», երբ օգոստոսի վերջին էլեկտրոնային փոստով ստացել է ուսուցչի նամակը` արձակուրդից հետո այլեւս դպրոց չվերադառնալու մասին:




























