Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության (IAIO) ղեկավար, 2-րդ բրիգադային գեներալ Աֆշին Հաջե Ֆարդը հայտարարել է, որ Իրանը հաջորդ տարի կներկայացնի Ghaher-313 կործանիչի անօդաչու տարբերակը, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով, Ghaher-ի տարբերակներ կներկայացվեն Իրանի զինված ուժերին։
Ավելի վաղ նա նշել էր, որ Իրանը ինքնաբավության է հասել ուղղաթիռների հիմնանորոգման ոլորտում։
Հաղորդվում է, որ Ghaher-313-ը մեկ նստատեղով գաղտագողի կործանիչ է՝ բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռի հնարավորություններով:





























