Ազգային անցումային խորհրդի զորքերը սեպտեմբերի 18-ին գրավել են Լիբիայի տապալված առաջնորդ Քադաֆիի կողմնակիցների վերջին հենակայաններից մեկի`   Սիրտ քաղաքի մերձակա օդանավակայանն ու ռազմաբազան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Քաղաքը, սակայն, գտնվում է Քադաֆիին հավատարիմ զորքերի վերահսկողության ներքո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անցումային խորհրդի ուժերն ստիպված են եղել նահանջել Բանի- Վալիդից, որտեղ ծանր կորուստներ են կրել:

Անցումային խորհրդի ռազմական ներկայացուցիչ Ահմեդ Բանիի խոսքով`  ներկայումս իրենց զորքերն օժանդակություն են ստացել Տրիպոլիից եւ պատրաստվում են նոր հարված հասցնել` «կիրառելով այլ մարտավարություն»: