Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել են Ղահրամանմարաշի երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։
Չավուշօղլուն հանդիպել է ամերիկացի գործընկերոջը, ով ժամանել է Ադանայում գտնվող Ինջիրլիքի 10-րդ տանկային բազայի հրամանատարություն։
Այնուհետեւ Չավուշօղլուն եւ Բլինքենը ցամաքային զորքերի հրամանատարության ուղղաթիռով մեկնել են Հաթայ։
Արտգործնախարարներին ուղեկցել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էնթոնի Բլինքենը մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղից մեկնել էր Թուրքիա։





























