ԱՄՆ Հարավային Վիրջինիա նահանգի Մարտինսբուրգ քաղաքում անցկացվող ավիաշոուի ժամանակ միաշարժիչ ուսումնական T-28 Trojan օդանավը սեպտեմբերի 17-ին աղետի է ենթարկվել, օդաչուն զոհվել է, հաղորդում է Fox News-ը:
T-28 -ը կորցրել է կառավարումը խմբային թռիչքի ժամանակ, որին մասնակցել է վեց օդանավ:
Աղետի ենթարկված օդանավն արտադրվել է 1958 թվականին: Այն եղել է Warbird Aerobatic Formation Demonstration Team թռիչքային խմբի կազմում:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ամերիկյան Նեւադա նահանգում փոքր օդանավի աղետի արդյունքում զոհվել էր առնվազն 12 մարդ: AP-ն հաղորդել էր 75 տուժածի մասին, որոնցից 25-ի վիճակը ծանր էր:
Օդանավը կառավարել էր 74-ամյա հայտնի կասկադյոր Ջիմի Լիվարդը, ով զոհվել էր: Լիվարդը կորցրել էր օդանավի նկատմամբ վերահսկողությունը եւ ամեն կերպ ջանացել այն հեռացնել տրիբունաներից, սակայն չէր հաջողվել:
Ռինոյում ամենամյա մրցումների ժամանակ տարբեր տեսակի օդանավերը շրջանով թռչում են 15մ բարձրությունից:


























