Եվրամիության հետ Անկարայի հարաբերություններն ամբողջությամբ կսառեցվեն, եթե ռոտացիոն սկզբունքով 2012թ. ԵՄ նախագահությունը փոխանցվի Կիպրոսի Հանրապետությանը` առանց կիպրական խնդրի նախնական լուծման: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Եթե խաղաղ բանակցություններն արդյունք չտան, եւ ԵՄ-ն նախագահությունը փոխանցի Կիպրոսին, Թուրքիայի եւ ԵՄ հարաբերություններում իսկական ճգնաժամ կառաջանա: Մենք կսառեցնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Մենք այս մասին հայտարարում ենք կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը:
Նշենք, որ 2012 թ. հուլիսին ԵՄ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվում է Կիպրոսի Հանրապետությանը:



























