Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհից զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին Կառավարությունից ընդունել են։

Թե կոնկրետ ում հետ են հանդիպելու ծնողները՝ դեռեւս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից նրանք բողոքի ակցիա են անցկացրել Պաշտպանության նախարարության, ապա Կառավարության շենքի մոտ։ Նրանք նշել են համաձայն չեն վարույթի քննության ընթացքին եւ կարծում են, որ ողբերգության հանգամանքները միտումնավոր կոծկվում են։

Ո՞նց եղավ, որ երեխեքը վառվեցին, հատակը չվառվեց, ես իմ երեխուն արտաշիրիմում եմ անելու. Մահացած զինվորի պապիկ