Լիբիայի Բանի Վալիդ քաղաքի (մայրաքաղաքից 160 կմ հեռավորության վրա) շրջանում Մումար Քադաֆիին հավարիմ ուժերն այսօր` սեպտեմբերի 18-ին հարձակվել են Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ)  ջոկատների վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հայտնել է ԱԱԽ ուժերի դաշտային հրամանատար Աբսալիմ Գունան, ապստամբները ենթարկվել են հրթիռակոծման եւ հրետակոծման:

Քադաֆիի վերջին հենարաններից մեկը համարվող Բանի-Վալիդում մարտերը շարունակվել են ողջ գիշեր: Ապստամբներին «հաջողվել է քաղաքը շրջապատել բոլոր կողմերից` չնայած հակառակորդի լուրջ դիմադրությանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր,  որ Ազգային անցումային խորհրդի զորքերը գրավել են Լիբիայի տապալված առաջնորդ Քադաֆիի կողմնակիցների վերջին հենակայաններից մեկի` Սիրտ քաղաքի մերձակա օդանավակայանն ու ռազմաբազան: Քաղաքը սակայն գտնվում է Քադաֆիին հավատարիմ զորքերի վերահսկողության ներքո: