Թուրքիան եւ ՌԴ-ն կարող են առաջիկայում բարձր մակարդակով քննարկել ցորենի գործարքը, բայց բանակցությունների կոնկրետ օրը չի նշվել, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է գործարքի վերաբերյալ բանակցություններին ծանոթ աղբյուրը։

«Ղեկավարների միջեւ հաստատվել են հարաբերություններ, որոնք կառուցված են փոխադարձ վստահության վրա։ Ցորենի գործարքի թեման, դրա հետ կապված առաջարկները միշտ նրանց օրակարգում են։ Ուստի, չի բացառվում, որ ղեկավարներն այս թեմային անդրադառնան առաջիկա բանակցություններում՝ նկատի ունենալով այն, որ գործընթացում նոր բաղադրիչ կա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հարցին, թե երբ տեղի կունենան այդ բանակցությունները, աղբյուրը պատասխանել է, որ «ստույգ տվյալներ ամսաթվի մասին չունի»։