Աֆղանստանում լքված օտարերկրյա ռազմական բազաները կվերածվեն բիզնեսի եւ առեւտրի կենտրոնների՝ երկրի տնտեսական աճին նպաստելու համար։ Նման որոշում է կայացրել «Թալիբան» շարժման ղեկավարությունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Թալիբան»  տնտեսական հարցերով փոխվարչապետ  Աբդուլ Գանի Բարադարը կարգադրել է օտարերկրյա ուժերի մնացած ռազմաբազաներն աստիճանաբար վերահսկողութայն տակ առնել եւ վերածել հատուկ տնտեսական գոտիների, գրում է հրատարակությունը։