Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայկական առեւտրային ցանցի նախագահ Վահրամ Փիրջանյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը եւ ԼՂՀ գործարարների միության նախագահ Դավիթ Դադայանը, քննարկվել են տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահը կարեւորել է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի գործարար շրջանակների միջեւ համագործակցության ընդլայնման ու կապերի ամրապնդման անհրաժեշտությունը եւ այս գործում Հայկական առեւտրային ցանցի դերակատարությունը:




























