Ուկրաինական հակամարտության մարտի դաշտում զենքը մատակարարում է ԱՄՆ-ն, ոչ թե Չինաստանը, Վաշինգտոնը պետք է դադարեցնի ապատեղեկատվություն տարածել եւ պատասխանատվությունը ուրիշների վրա դնել, երկուշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մարտի դաշտում զենքերը անդադար մատակարարում է ոչ թե Չինաստանն, այլ Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ն իրավունք չունի Չինաստանին հրամաններ եւ կարգադրություններ տալ, մենք նաեւ երբեք չենք ընդունի ցուցումներ կամ նույնիսկ սպառնալիքներ եւ ճնշումներ ԱՄՆ-ից ռուս-չինական հարաբերությունների վերաբերյալ։ Չինաստանի քաղաքականությունն ուկրաինական հարցում հանգում է մեկ արտահայտության՝ նպաստել հաշտեցմանը եւ բանակցությունների անցկացմանը»,- ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ ողջ միջազգային հանրության համար պարզ է, թե ով է ի վերջո երկխոսության կոչ անում հանուն խաղաղության, եւ ով է կրակի վրա յուղ լցնում ու առճակատում հրահրում։




























