Փարիզի Էյֆելյան աշտարակը Ուկրաինայում հակամարտության մեկնարկի տարելիցի կապակցությամբ կլուսավորվի Ուկրաինայի դրոշի գույներով, հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
«Հինգշաբթի երեկոյան Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Ուկրաինայի դրոշի գույներով։ Պատերազմի մեկնարկից մեկ տարի անց Փարիզը հավատարիմ է մնում Ուկրաինայի ժողովրդի աջակցությանը»,- Twitter-ում գրել է քաղաքապետը։




























