Եգիպտոսում հրապարակվել է ընտրությունների ժամկետը. խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները կկայանան նոյեմբերի 21 -ին, վերին պալատի ընտրությունները` հունվարի 22-ին, հաղորդում է  Al Arabiya հեռուստաընկերությունը` հղում կատարելով Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Աբդել Մուազա Իբրահիմին:

Ստորին պալատի ընտրությունները կանցկացվեն երեք փուլով: Ընտրությունները կավարտվեն վերին պալատի Խորհրդատվական խորհրդի ընտրությամբ` 2012 թ. մարտի 4-ին:

Եգիպտական իշխանությունների վրա ճնշում է գործադրվել  ընտրությունների ստույգ ժամկետը նշանակելու պահանջի պատճառով: Պատգամավորության  թեկնածուները կարող են առաջադրվել միայն կուսակցական ցուցակներով, միամանդատ տարածքներում առաջադրվելը, ինչպես էր նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք, բացառվում է:

Դիտորդների կարծիքով` սա արվում է  Մուբարաքի  կուսակցության անդամների մուտքը խորհրդարան արգելելու նպատակով: Բացի այդ, քաղաքական կուսակցություններն իրենց ցուցակներում պետք է ընդգրկեն բանվորների եւ գյուղացիների, որոնց համար հատուկ քվոտաներ են սահմանվել:

Առայժմ հայտնի չէ, թե երբ են կայանալու նախագահական ընտրությունները, որը իշխանությունները խոստանում են անցկացնել խորհրդարանական ընտրություններից հետո: