Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունն իրավունք ունի հետաքննություն պահանջել ռուսական «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարներում դիվերսիաների առնչությամբ՝ հաշվի առնելով հանցագործության մասշտաբները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Դիվանագետի խոսքով՝ միջադեպը մեծ բացասական ազդեցություն է ունեցել համաշխարհային էներգետիկ շուկայի եւ համաշխարհային բնապահպանության վրա։ Վան Վենբինն ընդգծել է, որ անհրաժեշտ է ահաբեկչական հարձակումների օբյեկտիվ, անաչառ եւ պրոֆեսիոնալ հետաքննություն անցկացնել։





























