Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության սանձազերծած դաժան պատերազմը մեր մայրցամաքը նետել է աշխարհաքաղաքական երկրաշարժի էպիկենտրոն: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Քիշնեւում բացված Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուն։
«Պատերազմը մեզ սովորեցնում է, որ մենք պետք է համագործակցենք ժողովրդավարությունը երաշխավորելու համար։ Մոլդովայում ռուսական հարձակման գիծը կապված է կազմակերպված բողոքի ցույցերի հետ, որոնք կապված են տնտեսական դժվարությունների հետ: Ուկրաինայի պատերազմը մեր ժողովրդին դարձրել է ավելի աղքատ եւ խոցելի։
Անցյալ տարի մոլդովացիները պայքարում էին գնաճի եւ շատ լուրջ տնտեսական ճգնաժամի դեմ: Կառավարությունը փոխհատուցում եւ ֆինանսական աջակցություն տրամադրեց բնակչության առավել խոցելի շերտերին։ Մեր արեւմտյան գործընկերները մեզ օգնեցին ֆինանսավորել այնպիսի ծրագրեր, ինչպիսին է էներգետիկ խոցելիության հիմնադրամը: Պատմության մեջ առաջին անգամ մենք այլեւս կախված չենք բնական գազի պաշարների մեկ աղբյուրից»,- ասել է Մայա Սանդուն, մեջբերում է realitatea.md-ը։





























