Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն ասել է, որ Եվրամիությանն անդամակցելու շուրջ Մոլդովայի բանակցությունները կարող են սկսվել 2023 թվականի վերջին։ Այս մասին նա ասել է լրագրողներին։

«Մենք պետք է գործենք միասին, եւ ԵՄ-ում մեր բարեկամների, ԱՄՆ-ի եւ այլ գործընկերների օգնությամբ անպայման կհասնենք մեր նպատակներին։ Մոլդովան խաղաղ երկիր է, մենք կողմնակից ենք Եվրոպայում ազատությանը»,- ընդգծել է նա։

Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Դորին Ռեչանը, ում նախկինում վարչապետի պաշտոնում առաջադրել էր Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, իր գլխավոր առաջնահերթությունը համարել է Եվրամիությանը հանրապետության ինտեգրման գործընթացը։

Նա նշել է, որ Մոլդովայի իշխանություններին անհրաժեշտ է լրացուցիչ խթան հաղորդել այս գործընթացին, ներդաշնակեցնել հանրապետության օրենսդրությունը Եվրամիության կանոններին, ինչպես նաեւ կատարել ԵՄ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները։