ԱՄՆ-ն Ուկրաինային 460 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրում։ Այս մասին ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։
«Այսօր պաշտպանության նախարարությունը հայտարարում է ռազմական օգնության հատկացման մասին՝ ուղղված Ուկրաինայի պաշտպանության կարեւոր կարիքները բավարարելուն»,- ասվում է հայտարարության մեջ։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարում է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն՝ լրացուցիչ HIMARS զինամթերք, լրացուցիչ 155 մմ հրետանային արկեր, 120 մմ ականանետային արկեր, օդային հսկողության չորս ռադար, Javelin լրացուցիչ համակարգեր, մոտ 2000 զրահաթափանց հրթիռներ, չորս Bradley»,- հայտնում է Պենտագոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նոր փաթեթը կներառի նաեւ երկու մարտավարական տրանսպորտային միջոց՝ սարքավորումների վերանորոգման համար, ականներ, գիշերային տեսանելիության սարքեր եւ այլ սարքավորումներ։
Օգնության նոր փաթեթի մասին հայտարարությունը համընկել է Կիեւ նախագահ Ջո Բայդենի չհայտարարված այցի հետ։





























