ԵՄ քաղաքացիական առաքելությունը կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում, իր Twitter-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով, այս առաքելությունը «ներդրում կունենա մարդկանց անվտանգության ապահովման մեջ, կամրապնդի տեղում վստահությունը եւ կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում»։





























