Միայն 2022 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը համաշխարհային տնտեսությանն արժեցել է ավելի քան 1,6 տրիլիոն դոլար (1,5 տրիլիոն եվրո)։ Փետրվարի 21-ին նման տվյալներ է ներկայացրել Rheinische Post պարբերականը՝ վկայակոչելով Գերմանական տնտեսության ինստիտուտի (IW) զեկույցը։ Այս տարի համաշխարհային տնտեսության կորուստները կարող են ավելանալ եւս 1 տրլն դոլարով (940 մլրդ եվրո):
Պատերազմը հանգեցրել է մատակարարման շղթաների խախտումների ամբողջ աշխարհում եւ էներգակիրների գների կտրուկ աճի, ասվում է զեկույցում։ Բացի այդ, ինֆլյացիայի աճը նվազեցրել է սպառողների գնողունակությունը։
IW-ի փորձագետները հաշվարկների հիմք են ընդունել Արժույթի միջազգային հիմնադրամի աշնանային կանխատեսումները։ Միեւնույն ժամանակ, 2023-ին բացարձակ կորուստները կարող են ցածր լինել նախորդ տարվա ցուցանիշներից։ Ակնկալվում է, որ համաշխարհային ապրանքային եւ էներգետիկ շուկաներում լարվածությունը կնվազի:




























