Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր` սեպտեմբերի 19-ին, ուղեւորվել է Նյու-Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, հաղորդում է IRNA-ն:

Իրանական պատվիրակության կազմում են Իրանի ԱԳ նախարար Ալի-Աքբար Սալեհին (Ali-Akbar Salehi), նախագահական ադմինիստրացիայի ղեկավար ու խորհրդական Էսֆաբդիար Ռահիմ Մաշաեին (Esfandiar Rahim Mashaei) եւ նախարարների կաբինետի այլ անդամներ:  Դա Ահմադինեժադի` Նյու-Յորք կատարած 7-րդ այցն է: