Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է եւ ենթադրում է ռազմական անվտանգությանն ուղղված ուղղակի սպառնալիքների առկայություն։ Այս մասին օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջազգային ռազմական համագործակցության հարցերով պաշտպանության նախարարի օգնական, գնդապետ Վալերի Ռեվենկոն։
«Նախեւառաջ, այդ սպառնալիքները կապված են եվրոպական մայրցամաքի արագացված լայնածավալ ռազմականացման եւ մեր սահմանների մոտ օտարերկրյա ռազմական ներկայության կուտակման ավելացման հետ»,- մանրամասնել է նա։
Ռեվենկոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ն կարող է ռուսական ուղղությամբ հարվածային խմբավորումներ ստեղծել։
Բելառուսի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրոպայում մշտական հիմունքներով տեղակայված են ավելի քան 60 հազար ամերիկացի զինվորականներ, որոնք հագեցած են ժամանակակից հարվածային զենքերով, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մոտ 34 հազար զինծառայող, որից 22 հազարը՝ Լեհաստանում եւ Բալթյան երկրներում։
«Զինված սադրանքների հավանականությունը, որոնք կարող են վերաճել սահմանային միջադեպերի, արդեն երկար ժամանակ շարունակում է մեծ լինել»,- եզրափակեց նա։





























