ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ դաշինքը ցավում է ՌՀՍՊ-ին (Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիր) իր մասնակցությունը կասեցնելու Ռուսաստանի որոշման համար եւ կոչ է անում ռուսական կողմին վերանայել այդ որոշումը:
Սթոլթենբերգի խոսքով՝ Ռուսաստանի այս քայլն ապամոնտաժում է սպառազինությունների վերահսկման ողջ ճարտարապետությունը։
«Ցավում եմ Ռուսաստանի որոշման համար։ Ես վճռականորեն կոչ եմ անում Ռուսաստանին վերանայել այդ որոշումը»,-ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կասեցնում է իր մասնակցությունը ՌՀՍՊ-ին։





























