ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հիասթափեցնող է համարել ՌՀՍՊ-ին (Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիր) մասնակցությունը կասեցնելու Ռուսաստանի որոշումը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուշադիր կհետեւի, թե ինչ է անելու Ռուսաստանը, հաղորդում է New York Times-ը: «Ռուսաստանի հայտարարությունը՝ СНВ-III-ին մասնակցությունը կասեցնելու մասին, չափազանց հիասթափեցնող եւ անպատասխանատու է»,-մեջբերում է պարբերականը նրա հայտարարությունը։

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է ցանկացած պահի խոսել Ռուսաստանի հետ ռազմավարական սպառազինությունների սահմանափակման մասին՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում աշխարհում կամ մեր հարաբերություններում»։