ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն չեղյալ է հայտարարել այցը Ավստրալիա այն պատճառով, որ երկու նահանգներ նրանց ազատ մուտք չեն տրամադրել կալանավայրեր, հաղորդում է BBC-ն:

Ենթակոմիտեի փորձագետները հոկտեմբերին պետք է այցելեին Ավստրալիա, սակայն դադարեցրել են այցը Նոր Հարավային Ուելս եւ Քվինսլենդ նահանգների որոշ հաստատություններ մուտք գործելու մերժման պատճառով:   

Ավստրալիայի կառավարությունը հիասթափություն է հայտնել այցի չեղարկման կապակցությամբ։

Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն, որը բաղկացած է Մարդու իրավունքների անկախ փորձագետներից, պետք է ստուգեր Ավստրալիայի կողմից խոշտանգումների եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված արձանագրության պահպանումը:

Երկրի մասնակցությունը դրան հաստատվել է դաշնային կառավարության կողմից 2017 թվականին եւ ենթահանձնաժողովի անդամներին թույլ է տալիս առանց նախազգուշացման այցելել բանտեր, ոստիկանական բաժանմունքներ եւ այլ կալանավայրեր:   

Հոկտեմբերից Քվինսլենդը որոշակի առաջընթաց է գրանցել՝ թույլ տալով ՄԱԿ-ին այցելել հոգեբուժական ստացիոնար բաժանմունքներ, որոնց մուտքն արգելափակվել է գաղտնիության նկատառումներից ելնելով:

Ներկայումս խորհրդարանում քննարկվում է օրինագիծ, որն ուղղված է իրավական խոչընդոտների վերացմանը։