Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ավելի քան 60 հազար բնակիչներ սխալմամբ ծանուցումներ են ստացել COVID-19-ի թեստի դրական արդյունքի մասին: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Կորոնավիրուսի դրական թեստի պատճառով ինքնամեկուսացման անհապաղ միջոցներ ձեռնարկելու հանձնարարությամբ տեքստային հաղորդագրությունները երկուշաբթի ուղարկվել են Նոր Հարավային Ուելս նահանգի 60,7 հազար բնակիչների՝ «տեխնիկական սխալի պատճառով, որը նկատել են միայն հաջորդ օրը»:
Տարածաշրջանային առողջապահության նախարարությունը նշել է, որ 2020 թվականի հունվարից, երբ երկրում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը, նման հաղորդագրություններ են ուղարկվել ավելի քան 7 միլիոն մարդու:
Այս բոլոր մարդկանց մոտ իրականում ախտորոշվել է COVID-19, եւ նախարարության SMS ծանուցումներում նրանք տեղեկություններ են ստացել կարանտինային միջոցառումների եւ հակավիրուսային դեղեր ստանալու եւ ընդունելու եղանակների մասին: Փետրվարի 20-ին տեղի ունեցած խափանումը, ըստ գերատեսչության աշխատակիցների, առաջինն էր անցած երեք տարվա ընթացքում:



























